Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խլեզը

Խլեզը
20.12.2024 | 13:37

Երեկ հա՛մ Նիկոլի հարցազրույցն եմ կարդացել, հա՛մ Պուտինի տարվա ամփոփումն եմ լսել:

Չորս ու կես ժամ Պուտինը հարցերի պատասխանեց, բայց ոչ մի անգամ չասաց, թե էս մի պրոբլեմի մեջ ժողովուրդն է մեղավոր կամ ժողովրդի մոտ էնինչ ձևի մտածողությունը բերում է այ էն պրոբլեմին:

Չեմ բացառում, որ ներքուստ մտածում է, թե էս ի՞նչ կոռումպացված է էս Ռուսաստանը, կորցրել է սովետից մնացած կրթական մակարդակը, խի՞ շատ երեխա չեն ունենում ռուսները և այլն: Գոնե միգրանտներից բողոքեր, որ ռուսերեն չգիտեն, օրենք չգիտեն, մասնագիտություն չունեն, ահաբեկչություններ են ամում և այլն:

Բայց չէ, ամեն ինչի պատասխանատվությունը վերցնում է իր վրա, պետության ուսերին է դնում միգրանտների պրոբլեմները, զինվորի ու գյուղացու խնդիրները: Որ գրեմ, երևի մինչև վաղը դրա մասին գրեմ:

Իսկ ի՞նչ գրեմ Նիկոլի հարցազրույցի մասին:

Մի բառ՝ ԽԼԵԶ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2314

Մեկնաբանություններ